Jump to content

Վենտուրա Ռուիս Ագիլերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենտուրա Ռուիս Ագիլերա
իսպ.՝ Ventura Ruiz Aguilera
Ծննդյան անունիսպ.՝ Ventura Ruiz Aguilera
Ծնվել էնոյեմբերի 2, 1820(1820-11-02)[1]
ԾննդավայրՍալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Վախճանվել էհուլիսի 1, 1881(1881-07-01)[1] (60 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
ԳերեզմանSacramental de San Lorenzo y San José cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և վիպասան
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍալամանկայի համալսարան
Գիտական աստիճանլիցենցիատ
Ժանրերպոեզիա, թատրոն և ժուռնալիստիկա
ԱնդամակցությունCuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?
Изображение автографа
Վենտուրա Ռուիս Ագիլերա Վիքիդարանում
 Ventura Ruiz Aguilera Վիքիպահեստում

Վենտուրա Ռուիս Ագիլերա (իսպ.՝ Ventura Ruiz Aguilera, նոյեմբերի 2, 1820(1820-11-02)[1], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հուլիսի 1, 1881(1881-07-01)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ, գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենտուրա Ռուիս Ագիլերան ծնվել է 1820 թվականին Սալամանկայում։ Ավարտել է Սալամանկայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1844 թվականին տեղափոխվել է Մադրիդ, ներգրավվել քաղաքական լրագրության մեջ, լրագրական հոդվածներում աչքի ընկել խիզախությամբ և սատիրայով։ Զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ, եղել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրենը։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիլերան ճանաչում է ձեռք բերել Ecos Nacionales (1849) բանաստեղծությունների ժողովածուով։ Այս բանաստեղծություններով, թերթերի հոդվածներով նա ջանացել է զանգվածների մոտ բարձրացնել ազգային արժանապատվությունը։ Նրա Elegías y armonías (1863) այնպիսի հաջողություն չունեցավ, ինչպես Ecos, իսկ Sátiras (1874) և Estaciones del año (1879) ստեղծագործությունները խոսեցին նրա նվազող ուժերի մասին։

Նրա արձակ ստեղծագործությունները, կարճ պատմվածքները հրատարակվել են։ Նրա աշխատանքների լիարժեք հավաքածուն «Obras Completas» Մադրիդում հայտնվել է 1873 թվականին, ընտրյալ բանաստեղծությունները «Poesias»՝ 1880 թվականին «Bibliotheca Universal»-ում (т. 65)։

Վենտուրա Ռուիս Ագիլերայի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Պիեռ Ժան դե Բերանժեն[2]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Elegías y armonías (1863)
  • Sátiras (1874)
  • Estaciones del año (1879)
  • Europa marcha
  • El conspirador de á folio
  • Del agua mansa nos libre Dios
  • No se venga quien bien ama
  • Bernardo de Saldaña
  • Camino de Portugal
  • La limosna y el perdón
  • Flor marchita

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Obras Completas» (полное собрание стихотворений Агилера). - Madrid, 1873.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտուրա Ռուիս Ագիլերա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտուրա Ռուիս Ագիլերա» հոդվածին։